Taekwon-Do ITF
Թաեքվոն-Դոն արևելյան մարտարվեստներից է, որը հանդիսանում է Կորեական ազգային մարտական արվեստ։ Հիմնադրվել է կորեացի գեներալ Չոյ – Հոնգ – Հիի կողմից և մինչ օրս զարգացում է ապրում։ Այսօր գրեթե բոլոր երկրներում անկախ սեռից, տարիքից, ազգային և կրոնական պատկանելությունից, մարմնի սահմանափակ հնարավորությունից, բավականին շատ է այս մարտարվեստով զբաղվող մարդկանց թիվը։ Թաեքվոն – Դոն գրավիչ է
5th Dan Taekwon-Do WT
5th Dan Taekwon-Do ITF
1st Dan Taekwon-Do WT And ITF
1st Dan Taekwon-Do WT
3nd Dan Taekwon-Do ITF
Բոլորն են մարզվում, բայց միայն մեկն է վերցնում մրցանակը։
Գոտու գույնը ցույց է տալիս տվյալ մարզիկի որակական հատկանիշը։
Մենամարտն օգնում է ճանաչել սեփական հնարավորությունները, հաղթահարել վախերը, պաշտպանել սեփական մարմինը։
Դոբոկը այն համազգեստն է, որը կրում են կորեական մարտարվեստով զբաղվողները:
Թաեքվոն-Դոյի տեխնիկայի մեջ ներառված են շատ տարբեր բարդության ֆիզիկական վարժություններ, որոնք զարգացնում են կոորդինացիան, իսկ դա նպաստում է մտքի զարգացմանն ու գիտակցության ամրացմանը;
Մարզիկն իրեն խիստ կանոնների է ենթարկում, ճնշում մարմինը, օդ չի ծեծում, ամեն օր նպատակակետին է ուղղում հարվածները և արդյունքում՝ վայելում հաղթանակի բերկրանքը;
Սպորտային ծրագիր 3-6տ երեխաների համար
•Առաջինը Հայաստանում
•Սովորում ենք կարևոր հմտություններ՝ պարզ և ուրախ մթնոլորտում
•Ստեղծված է այնպիսի ոլորտների համագործակցությամբ, ինչպիսիք են մանկական հոգեբանությունը, երեխաների անվտանգությունը, սպորտի զարգացումը և առողջ սնունդը:
Ի՞նչ է սովորեցնում TKD Tigers-ը
Բացի սպորտային բաղադրիչներից այս ծրագիրը խաղային ձևաչափով երեխաներին սովորեցնում է կարևոր հմտություններ, ինքնուրույնություն, Թաեքվոն-Դոյի 5 սկզբունքները, հարգանք ընտանեկան և հասարակական կյանքում, անվտանգության հիմունքներ: Ծրագիրն ունի երեխաների մոտիվացիայի գրագետ համակարգ՝ գնահատման, խրախուսման և մրցանակների միջոցով։ Սա հնարավորություն է տալիս երեխաներին լինել առաջընթացի մեջ և օգնում է հասնել նպատակների արդյունավետ իրագործմանը։