Satori  taekwondo club

Satori  taekwondo club

Թաեքվոնդոն Հայաստանում

Թաեքվոնդոն Հայաստանում

Հայաստանում թաեքվոնդոն մուտք գործեց 1988թ-ին: Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի ուսանող Էլ Արաբի Ռաշիդը/ սև գոտի 3-րդ դան որակավորում/ կազմակերպեց թաեքվոնդոյի առաջի մարզումները ուսանողների շրջանում: 1988թ Հայաստանում թաեքվոնդոյի մարզումներ սկսեցին Վարուժան Արշակյանը և Միքայել Շահնազարյանը: 1989թ-ից առաջին անգամ հիմնվեց ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիան, որի հիմնադիր նախագահ ընտրվեց Վարուժան Արշակյանը, որը 1991թ-ին Ռուսաստանում ստանում է սև գոտի 1-ի դան որակավորում` կորեացի վարպետ 9-րդ դան Կում Հոնգ Լիի կողմից: ՀՀԹՖ-ն պաշտոնապես հաստատվեց 1989 թվականին Սպորտկոմիտեյի կողմից: 1990թ հայ մարզիկները սկսել են մասնակցել արտերկրներում կայացող մրցաշարերին: 1992թ-ի մայիս ամսին առաջին անգամ տեղի ունեցավ ՀՀ թաեքվոնդոյի առաջնությունը, որի առաջի մրցավարներն էին Վահան Թադևոսյանը և Վահե Ղուկասյանը: Ավելացնենք, որ 1992թ ապրիլի 7-ին Հայաստանում տեղի է ունենում գոտու առաջի որակավորման քննությունները Վարուժան Ա. գլխավորությամբ: Նորաստեղծ ՀՀԹՖ-ն հանդիսացավ այն ճանապարհը, որը նպաստեց թաեքվոնդոյի հետագա տարածմանը և զարգացմանը:

Մինչև 1992թ Հայաստանում գործում էին թաեքվոնդոյի առանձին խմբեր որոնք գլխավորում էին` Ռաշիդ Է.Ա., Վարուժան Ա., Միքայել Շ., Վահան Թ., Վահե Ղ., Արսեն Ա: Որից հետո ֆեդերացիան աշխատանքներ ծավալեց թաեքվոնդոյի տարածման ուղղությամբ, որի արդյունքում ձևավորվեցին հետևյալ ակումբները.

  • «ԱՐՄ-ՄԱՐ»/Արմենիա-Մարրոկո/ հիմնադիրն էր Էլ Արաբի Ռաշիդը
  • «ԱՐՄԱՆ»/ի հիշատակ Արման Անանյանի/ հիմնադիրներն էին Վ. Արշակյանը և Մ. Շահնազարյանը
  • «ՀՎԱՐԱՆԳ»/վերցված թաեքվոնդոյի պատմությունից/ հիմնադիրներն էին Վ. Թադևոսյանը և Վ. Ղուկասյանը

Թաեքվոնդոն Հայաստանում

1993-1994թթ ակումբների առանձին խմբեր շարունակում էին թաեքվոնդոյի պահպանման և զարգացման գործընթացը: Նույն թվականներին Հայաստանում սև գոտի 1-ին դան որակավորման քննություններ էր անցկացնում տվյալ պահի սև գոտի 5-րդ դան որակավորման իրանահայ Արմեն Մարտիրոսյանը/ԱՐՄԻԿ/:Հայաստանի Թաեքվոնդոյի ֆեդերացիայի երկրորդ վերահաստատումը տեղի ունեցավ 1994թ. օգոստոսի 3-ին, որի նախագահն էր Գագիկ Ներսիսյանը և փոխնախագահ` Վարդան Ղահրամանյանը: Այդ թվականին ՀԹՖ-ի մարզչական կոմիտեն գլխավորում էր Արսեն Ա, Տեխնիկականը` Գևորգ Դանիելյանը, վերստուգիչը` Արմեն Գասումյանը, Մրցավարականը` Տիգրան Բաղինյանը: Նույն թվականի հոկտեմբերի 11-ին ճանաչվել է Ազգային Օլիմպիական Կոմիտեի կողմից: 1996թ. ճանաչվել է Եվրոպական Թաեքվոնդոյի Միության և Համաշխարհային Թաեքվոնդոյի Ֆեդերացիայի կողմից:1999-2001թթ ՀԹՖ-ն նախագահեց Արսեն Ավետիսյանը, գլխավոր քարտուղար` Տ. Բաղինյանը: Մրցավարական հանձնաժողովի նախագահն էր Լևոն Ավագյանը, տեխնիկական կոմիտեն` Գևորգ Դանիելյան:2001թ մայիս ամսից մինչը 2005թ-ը ՀԹՖ-ի նախագահ ընտրվեց Վարուժան Արշակայանը: Փոխնախագահներն էին Գ. Դանիելյանը և Ա. Ավետիսյանը, քարտուղար Տիգրան Բաղինյան, մրցավարական Հովհաննես Հարությունյան, 2004թ-ից` Ռոբերտ Մ.:2006թ-ից ՀԹՖ-ի նախագահն է Էդվարդ Մուրադյանը, փոխնախագահն է Վ. Ղահրամանյանը, մարզչական հանձնաժողովը` Գ. Դանիելյանը, 2007-ից տեխնիկական հանձնաժողովը` Լ. Ավագյանը, մրցավարականը` Միքայել Թորգոմյանը:

Լեռնային Ղարաբաղի թաեքվոնդոյի ֆեդերացիան հիմնադրվել է 1999թ-ի նոյեմբերի 2-ին հիմնադիր նախագահ Վրեժ Խաչիկյանի կողմից, փոխնախագահն էր Արմեն Գասումյանը, բացմանը ներկա էին ՀԹՖ-ի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը, Արսեն Ավետիսյանը և Վահե Ղուկասյանը: «ՎԱՄԿ ՍԱՍՈՒՆ» ակումբի նախագահն է Վարդան Շամոյանը, ով երկար տարիներ ՀԹՖ-ում ստանձնել է պատասխանատու պաշտոններՀայաստանում 2004թ-ից ստեղծվեց նաև Թաեքվոնդոյի Ռազմական ֆեդերացիան`հիմնադիր Վ. Խ:

թաեքվոնդոն Հայաստանում

Առհասարակ այսօր թաեքվոնդոն աշխարհում բաժանվում է շատ ճյուղերի: Հայաստանում գործում են նշված երեք ճյուղերը:

  • Համաշխարհային Թաեքվոնդոյի Ֆեդերացիա «WTF»
  • Միջազգային Թաեքվոնդոյի Ֆեդերացիա «ITF»
  • Գլոբալ/ընդհանուր/ Թաեքվոնդոյի Ֆեդերացիա «GTF»

Այսօր Հայաստանում թաեքվոնդոն մեծ զարգացում է ապրում, որը պայմանավորված է մարզիչների և մարզիկների քանակական և որակական չափանիշներով, ինչպես նաև ՀԹՖ-ի աշխատակազմի կանոնավոր և ջանասեր աշխատանքով: