Satori  taekwondo club

Satori  taekwondo club

Թաեքվոնդոյի պատմությունը

թաեքվոնդո

Թաեքվոնդոն ժամանակակից ամենատարածված արևելյան մարզաձևերից մեկն է: Այս հրաշալի սպորտաձևով այսօր անընդմեջ զբաղվում են ավելի քան 70 միլիոն մարդ: Պարբերաբար անցկացվում են աշխարհի և մայրցամաքային առաջնություններ, տարբեր միջազգային մրցումներ:

1966 թվականին հարավ-կորեացի գեներալ Չոյ Հոն Հիի ղեկավարությամբ ստեղծվում է Թաեքվոնդոյի Միջազգային Ֆեդերացիան (ԹՄՖ):մարտական արվեստի իմաստը` «թաե» (ոտք), «քվոն» (ձեռք) և «դո» (ինքնակատարելագործման հոգևոր ճանապարհ): Այլ բառերով` ձեռքի և ոտքի ճանապարհ: Թաեքվոնդոն ձևավորում է մարդկային ներքին կուլտուրան, բնավորությունը, կարգապահությունը, կամքը, ընդհանրականությունը, զարգացնում է պարտավորվածության և պարտականության զգացումները: ավելին ...

Թաեքվոնդոն Հայաստանում

թաեքվոնդո

Հայաստանում թաեքվոնդոն մուտք գործեց 1988թ-ին: Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի ուսանող Էլ Արաբի Ռաշիդը/ սև գոտի 3-րդ դան որակավորում/ կազմակերպեց թաեքվոնդոյի առաջի մարզումները ուսանողների շրջանում: 1988թ Հայաստանում թաեքվոնդոյի մարզումներ սկսեցին Վարուժան Արշակյանը և Միքայել Շահնազարյանը: 1989թ-ից առաջին անգամ հիմնվեց ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիան, որի հիմնադիր նախագահ ընտրվեց Վարուժան Արշակյանը:

ՀՀԹՖ-ն պաշտոնապես հաստատվեց 1989 թվականին Սպորտկոմիտեյի կողմից:Նորաստեղծ ՀՀԹՖ-ն հանդիսացավ այն ճանապարհը, որը նպաստեց թաեքվոնդոյի հետագա տարածմանը և զարգացմանը: 1990թ հայ մարզիկները սկսել են մասնակցել արտերկրներում կայացող մրցաշարերին: 1992թ-ի մայիս ամսին առաջին անգամ տեղի ունեցավ ՀՀ թաեքվոնդոյի առաջնությունը, որի առաջի մրցավարներն էին Վահան Թադևոսյանը և Վահե Ղուկասյանը: ավելին ...

Մարմնի թե՞ հոգու մարզանք

թաեքվոնդո

Սիրելի՛ ընթերցող, մի՛ փորձիր առանց կարդալու մի կողմ դնել այս գրվածքը, քանի որ չես կարող հարցին պատասխանել լիարժեք, եթե չլսես այն մինչև վերջ:

Ձեր կարծիքով ո՞վ է աշխարհում ամենաերջանիկը։ Իհարկե` մարդ արարածը, կասես դու, քանի որ նա ստեղծվեց Աստծո պատկերով ու նմանությամբ, իշխանություն ունեցավ ողջ կենդանական աշխարհի վրա և, ի վերջո, մարդուն հնարավորություն տրվեց ճանաչել իր Արարչին:

Այո՛, այդպես է, ի տարբերություն կենդանիների` մարդն օժտված է ազատ կամքով, ունի մարմին, շունչ և հոգի (վերջինս բացակայում է կենդանիների մոտ): Աստվածաշունչն ասում է . «Տեր Աստված գետնի հողից շինեց մարդը և նրա ռնգունքներից (քիթ-բերան) կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ» (Ծննդոց. 2.7): ավելին ...