Նախնի ժամանակներից սկսած մինչև մեր օրերը սպորտն իր նշանակությունն ու օգտակա֊րությունն է ունեցել և, անկախ տարիքից, սեռից, շատերը զբաղվել են սպորտով` մարմնամարզու֊թյամբ: Սպորտն այսօր աշխարհում հանդիսա֊նում է յուրօրինակ «մի֊ջազ֊գային լեզու», ուստի մեծաթիվ առաջնակարգ պետություններ մեծ տեղ և կարևորություն են տալիս սպորտին: Նշենք մի քանի արժեքներ, որ սպորտը տալիս է մար֊դուն. նպա֊֊֊֊տա֊կա֊մղվա֊ծություն, բնավորության գծերի բա֊ցահայտում, ուժ, ինքնատիրապետում, կարգապա֊հություն, ընկե֊րա֊սի֊րություն և այլն: Սպորտով գբաղվող մարդկանց կարելի է բաժանել երկու խմբի` արհեստավարժ և սիրո֊ղա֊կան: Առաջին խմբին պատկանող մարդիկ իրենց կյանքի զգալի մասը ներդնում են սպորտում, որը և հանդիսանում է նրանց կյանքի առանցքային մասը: Այսպիսի մարդկանց մեծա֊գույն նպատա֊կը սպորտային հաղթանակներն ու նվաճումներն են: Երկրորդ խմբին պատկանող մարդիկ զբաղվում են սպորտով պարզապես անուն վաստակելու համար, մի մասը փոքր-ինչ ինքնապաշտպա֊նու֊թյան համար, ոմանք` մարդկանց հետ հաշվե֊հար֊դար տեսնելու, մյուս մասը` մարմինը կոփելու, առողջ լինելու համար և այլն: Սա վերաբերում է ոչ միայն արևելյան մարզաձևերին, այլև օլիմ֊պի֊ական տարածված մարզաձևերի դասին պատ֊կա֊նող մարզիկներին և մարզիչներին: Սպորտով զբաղվող մարդկանց համար ներքին մղումները բազմազան են, հետևաբար, տարբեր կլինեն նաև, առաջ բերած արդյունքները: Սպորտը մարդկային զբաղմունք է, ուստի սպորտի որակը կախված է մար֊դու վերագրած արժեքից և որակից: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ սպորտսմենները և մասնագետները նայեն սպոր֊տին նաև այլ տեսանկյունից: Դա հոգևոր տես֊ան֊կյունն է: Աստվածաշնչի հերոսների կյանքը դիտե֊լիս նկատում ենք կարևոր մի բան, որ հիվանդ, թե առողջ, ուժեղ, թե թույլ նրանք ապավինում էին եր֊կինքն ու երկիրը ստեղծող Աստծուն: Շատ մարդ֊կանց կարծիքով դա թուլության նշան է համարվում, բայց հոգևոր տեսանկյունից` միայն ուժեղության նշան: Օրինակ` Վարդանանք Ավարայրում ընկան, բայց հաղթանակը մենք վայելում ենք այսօր, քանզի կրոնափոխ չեղանք: Մարդու ֆիզիկական կյանքը ունի սկիզբ և վերջ: Փորձենք մի պահ թափանցել մարմնից ներս` տեսնելու, թե ինչ կա թաքնված այնտեղ. հոգին, որն անմահ է ու գտնվում է մեր մեջ, նույնպես կարիք ունի «վար֊ժանքի»: Ինչպես մկաններն ունեն համապա֊տաս֊խան վարժություններ` այն ճկուն, արագա֊շարժ և ամուր դարձնելու համար, այնպես էլ հոգին ունի իր «վարժանքի» հա֊֊մա֊պատասխան ձևերը։
Այժմ տեսնենք, թե ինչով է օգտակար հոգու «վարժանքը»: Աստվածաշունչն ասում է. «Մարմ֊նի մարզումը քիչ բանի է օգտակար, մինչդեռ աստվածապաշտությունը («հոգու մարզանքը») օգտակար է ամեն ինչի, և ունի կյանքի ավետիսը, այս կյանքի և հանդերձյալի» Ա Տմ. 4.8։ Այո՛, ֆիզիկական վարժությունները լավ են մարմնի համար, սակայն օգտակար են մինչև մարդու մահը: Աստվածաշունչն ասում է. «Քանզի հող էիր դու ու հող պիտի դառնաս», Ծն. 3.19: Բայց հիշենք, որ հոգևոր արժեքն է առաջնայինն ու գլխավորը, անկախ ամեն բանից, քանի որ այն օգ֊տակար է թե՛ մինչև մեր մահը (հող դառնալը), և թե՛ մահից հետո` հավիտենականության մեջ: «Հողը (մարմինը) երկիր պիտի դառնա առաջվա եղածի պես, ու հոգին Աստծուն պիտի դառնա, որ Նա էր տվել (մարդուն)» ժղ. 12.7։ Խորհենք մի պահ, թե ինչ կշահենք մենք, եթե չափից ավելի փափագենք մեր մարմնի ցանկությունները բա֊վա֊րարել առանց հոգու «վարժանքի»։ Աստվա֊ծա֊շունչն ասում է. «Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի» Մտ. 16.26:
Առանց բարոյական օրենք֊ների պահպանման և մանավանդ` առանց հոգու «վարժանքի» մարմնի կոփումը կարող է ան֊ար֊դյունք լինել, և նույնիսկ կարող է ունենալ բացա֊սական հետևանքներ: Աշխարհի և Օլիմպիական մրցումների շատ հաղթողներ կյանքի մրցա֊գոր֊գում կրեցին պարտություն, ոմանք խմիչքից, թըմ֊րա֊դեղերից, ծխախոտից, կնամոլությունից, չար ցանկություններից և այլն: Որոշ մարդիկ ան֊տարբերությամբ են այս բանին նայում ու անկախ իրենց դիրքից և ունակություններից դառնում են ոչ լիարժեք մարդ (լիարժեք մարդը կայուն է մնում անկախ հանգամանքներից, շրջապատից և վայրից)։ Երբ անձրև է գալիս, մենք ուզում ենք պաշտպանվել, որպեսզի չթրջվենք։ Նմանապես, շատերն իրենց բարոյական և հոգևոր արժեքները պահպանելու համար ձեռք են բերում ուժային ինքնա֊պաշտ֊պանական միջոցներ: Այսինքն, նման մարդիկ, արդարությանը կողմնակից լինելով, հոգևոր արժեքը պահպանելու համար ձեռնարկում են այս քայլերը (օրինակ` Ղարաբաղի հաղթական հերոսամարտը թշնամու դեմ), բայց այսօր, ցա֊վոք, այս բանը կիրառվում է շատ մարդկանց մոտ հարձակման, շահա֊դիտական, իշխելու և այլ նպա֊տակներով։ Ուստի, եթե ձեռք բերվի հոգևոր արժեքը, մենք զերծ կմնանք նման ցանկություն֊ներից: Հիմա կարող եք ասել, թե ինչ է, պետք է թողնել սպորտը և հենվել միայն հոգևոր արժեք֊ների վրա՞։ Իհարկե ոչ, Աստված ասում է. «Բայց ամեն մեկը ինչ կոչման (դիրք, պաշտոն) մեջ որ կանչվեց, թող նրա մեջ էլ մնա», Ա Կր. 7.20, 24։ Մենք կարող ենք լինել լավ մարզիկ, կամ մարզիչ, բայց միևնույն ժամանակ Աստծուն մեր սրտի մեջ առաջնային տեղ տվող: Հոգին «մարզելու» առաջին «նախավար֊ժան֊քը» կարելի է սկսել Պետրոս առաքյալի խոս֊քե֊րով. «Ապաշխարեցե՛ք, և ձեզնից յուրա֊քանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունուվ մեղքերի թողության համար, և պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը. որովհետև ավետիսը ձեզ համար է, ձեր որդիների և բոլոր հեռավորների համար, որոնց կկանչի մեր Տեր Աստվածը» Գրծ. 2.38: Յուրաքանչյուր մարզիկ և մարզիչ կարիք ունի ապաշխարելու, քանզի Խոսքն ասում է. «Արդարև, թեպետև բոլոր մարդիկ մեղանչեցին և զրկված են մնում Աստծու փառքից», Հռ. 3.23: Սպորտսմենը որպես մարդ անմասն չէ վերը նշվա֊ծից, ուստի «բոլոր մարդիկ» արտահայտ֊ությունը կարելի է հասկանալ նաև «բոլոր սպորտսմենները»: Հռ. 6.23 խոսքն ասում է. «Ուստի մեղքի վարձը մահ է»: Մեղքն Աստծո կամքին չհնազանդվելու արդյունք է: Սուրբ գիրքն ասում է. «Եթե խոստովանենք մեր մեղքերը, վստա՛հ եղեք, թե Աստված, որ արդար է, կների մեր մեղքերը և մեզ կսրբի մեր բոլոր անիրավություններից», Ա Հհ. 1.9: Ուստի հավատ ընծայելով առ Աստված և զղջումով խոստո֊վա֊նելով մեր մեղքերն ու ապաշխարելով, (այսինքն դիրքը և վարքը փոխելով Աստծո ու մեղքի հան֊դեպ, որովհետև մեր մեղքերն են, որ խոչընդոտ են հանդիսանում Աստծո հետ կատարյալ հաղոր֊դակ֊ցություն ունենալու համար) կարող ենք խա֊ղա֊ղություն ունենալ Հիսուս Քրիստոսի հետ:
Հոգու վարժանքներն են` Աստվածաշունչ կարդալը, աղոթելը և եկեղեցի հաճախելը (հատ֊կա֊պես Սուրբ Պատարագին), իսկ «ուսու֊ցիչը» Հիսուս Քրիստոսն է: Ինչպես մեր մարմինը տեսնելու համար մենք հայելուն ենք մոտենում, այնպես էլ հոգու վիճակը քննելու համար մենք կարիք ունենք «հոգու հայելու», այսինքն` Աստծո Խոսքի։ Աստված մեզ խոստացել է հավիտե֊նա֊կան կյանք, և մենք պետք է վճռենք` ընդունել այն, թե՞ մերժել: «Այս բաները գրեցի ձեզ` Աստծո Որդու անվանը հավատացողներիդ, որպեսզի գիտակցեք, որ հավիտենական կյանք ունեք» Ա Հհ. 5.13: Եթե մարմնի մարզման ժամանակ հետևում ենք որոշակի կանոնների, ապա հոգու «վար֊ժան֊քի» համար հետևելով միայն Աստծո կամքին` կատարելով նրա պատվիրանները, կարող ենք հաջողության հասնել։ Հավատի միջոցով Հիսու֊սին մեր սրտի մեջ հրավիրելով ու մկրտվելով դառնում ենք նոր մարդ` ստանալով նոր կյանք, քանի որ Հիսուսն է ասել, «Ես եմ կյանքը» Հհ. 14.6։ Այսօր շատ շատերը` թե՛ մարզիկ, թե՛ ուսուցիչ, թե՛ գիտնական ու ղեկավար, թե՛ զինծառայող և շատ ուրիշներ, հաշտվել են Հիսուսի հետ` ընդունելով նրան որպես իրենց Տեր ու Փրկիչ, և արդյունքում վերափոխվել է նրանց կյանքը։
Սիրելի ընթերցող, եթե դու ևս ցանկանում ես հաշտվել Աստծո հետ, ապա կարող ես աղոթել և անկեղծորեն բացել քո սիրտն Աստծո առաջ. «Տեր Աստված ես ընդունում եմ, որ մեղավոր եմ: Խնդրում եմ ներես իմ գիտակցաբար և անգիտակցաբար, կամա, թե ակամա գործած բոլոր մեղքերը: Ես հավատում եմ, որ Խաչի վրա արյուն թափելով մահացար և երրորդ օրը հարություն առար մեռել֊ներից փրկելով ինձ, ես Քեզ ընդունում եմ իմ սրտում` որպես Փրկիչ և Տեր, իմ կյանքի գերագույն փափագը Դու եղիր, օգնիր ինձ առաջնորդվել Քո պատվիրաններով և արժանացրու ինձ հավիտե֊նական կյանքը ժառանգելու: Փառք ու երկրպա֊գություն Ամենասուրբ Երրորդությանը`
Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Ամեն»: Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցություն
Պատերազմներ և բռնություններ եղել են բոլոր ժամանակներում: Այդ ընթացքում տղամարդիկ ստիպված են եղել սովորել պայքարել, պաշտպանելու համար իրենց կանանց, երեխաներին, ծնողներին, տունը, ունեցվածքը և երկիրը: Այդպես պայքարի մղումը տեղափոխվեց և զարգացում ստացավ բանակում. տարբեր մարտական համակարգեր, զենք և այլն:
Արևելյան մարտարվեստներն առանձնանում են մյուս մարտարվեստներից նրանով, որ նրանցում գլխավոր շեշտը դրվում է մարտիկի բնավորության և նրա հոգևոր ուժի վրա: Այս շեշտադրումը եղել է նաև Արևմուտքի մարտարվեստներում, բայց ոչ այն մակարդակի վրա, ինչ Արևելքում:
Մարտիկի համար միայն հատուկ տեխնիկայի ուսուցումը բավարար չէ: Իր մեջ չունենալով ուժեղ հոգի, նա երբեք չի կարող դուրս գալ ցանկացած իրավիճակից: Մարտարվեստների հիմնական խնդիրը ոչ թե հակառակորդին հաղթելն է, այլ սեփական թուլությունների հանդեպ հաղթանակ տանելը, ինչպես գրված է Սողոմոնի Առակների գրքում. ՛՛Ուշ բարկացող մարդը հզորից լավ է, ու իր հոգին զսպողը՝ քաղաք գրավողից՛՛Առ.16.32: Հոգին մարզելու իրենց ուղիներում մարտարվեստի ուսուցիչներն ու մարտիկները դիմել են այդ ժամանակ Արևելքում գոյություն ունեցող կրոններին և ուսուցումներին: Հաճախ նրանք դիմել են ուսուցումների, որոնք հակասել են մեկը մյուսին. բուդդիզմ, դաոցիզմ, կոնֆուցիզմ և այլն: Այդ մարդիկ չգիտեին Աստծո Խոսքի ճշմարիտ ուսուցման մասին:
Արևելքի կրոնների միսիոնարներն իրենց ուսմունքները տարածել են մարտարվեստների միջոցով: Այդ ձևով այսօր ամբողջ աշխարհը գիտի Շաու- Լինի մենաստանի մասին, որը հանդիսանում է այդպիսի առաքելության դասական օրինակը: Այդ մենաստանում են մեծացել պատմության մեջ ամենաուժեղ մարտիկները: Այսօր էլ մարտարվեստների միջոցով Արևելքի կրոնները տարածում են իրենց ուսմունքները ժամանակակից աշխարհին, սակայն միշտ այդպես չի եղել: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց գաղտնիք չէ, որ ամենաուժեղ մարտիկներն ու հրահանգիչները, որոնք շրջել են ողջ աշխարհով և Թաեքվոնդո սովորեցրել մարդկանց, եղել են Հյուսիսային Կորեայի աթեիստներ և կոմունիստներ: Ես նույնպես որոշ ժամանակ եղել եմ այդպիսի մի մարզիչի սանը, իսկ երբ քրիստոնյա դարձա, դադարեցի նրան ընդունել որպես իմ հրահանգիչ հավատքիս պատճառով:
Երբ քրիստոնյա դարձա, հանդիպեցի մի քրիստոնյա մարզիկի, որն ինձ ցույց տվեց, թե Աստվածաշնչում ինչ է ասվում սպորտի մասին, երբ ամեն անգամ մարզիկի օրինակն է ներկայացվում: Դա գրված է քրիստոնյաներին հավատարմության և հաստատակամության օրինակ ցույց տալու համար: Ես շատ զարմացած էի և մինչ օրս էլ զարմանում եմ, երբ շատ կրոնավոր մարդիկ հայտարարել և շարունակում են հայտարարել, որ սպորտով զբաղվելը մեղք է և համազոր է մարմնական հաճույքներին: Երկար տարիներ ամենօրյա մարզումներից հետո ես ուզում եմ ասել, որ դեռ երբեք իմ մեղավոր մարմինը չի դրդել ինձ մարզումների: Ընդհակառակը ամեն անգամ այն ինձ համոզել է, որ մի քիչ էլ պառկած մնամ անկողնումս, որ ես շատ եմ հոգնում և այլն: Բայց ես վեր եմ կենում և գնում մարզումների հատուկ հակառակվելով մարմնի ցանկությանը:
Այսօր այս որակները ինչքան են բացակայում երիտասարդ սերունդների շրջանում: Սպորտն ինքնին զարգացնում է մարդուն, սակայն անուշադրության են մատնված այլ կարևոր արժեքներ, որոնք ավելի առաջնահերթ են:
Սա հիմնական նպատակներից մեկն է, որի պատճառով ես մինչ օրս զբաղվում եմ մարտարվեստով: Մարտարվեստի միջոցով Աստված ինձ օգնել է Բարի Լուրը փոխանցել բազմաթիվ երիտասարդ մարդկանց, օգնել նրանց կառուցել անձնական փոխհարաբերություն Հիսուս Քրիստոսի հետ, պատրաստել նրանց միսիոներական ծառայության: Նրանցից շատերն այսօր չեմպիոններ են, ազնիվ մարդիկ, օրինակելի ընտանիքի հայրեր, Աստծուն ծառայողներ, որոնք տարածում են Բարի Լուրը նաև մուսուլմանական երկրներում: